Հայերենի երկհնչյունները
Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝
- այ- հայր, մայր, գայլ
- յա- մատյան, կյանք, ոսկյա
- ույ- լույս, բույն, գույն
- յու-բյուր, առյուծ
- ոյ- խոյ, գոյ
- յո-յոթ, յոդ
- եյ- թեյ, Սերգեյ
- յի- տնային, խաղայի:
Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:
Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:
Առաջադրանքներ՝
- Տրված բառերը խմբավորիր ըստ նույն երկհնչյունի:
Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:
- այ-Հորեղբայր,քաղաքամայր
- յա-մարմարյա,պաշտոնյա,գործունյա
- ույ-մակույկ,շագանակագույն
- յու-գյուտ,նյութ,հյուրասիրություն,հնչյուն
- յո-յոթանասուն,արդյոք,
- Կազմիր բառեր:
ակնաբույժ, անասունաբույծ, մարդախույս, բազումաճյուղ, բյուր+ակն, սյունաշար:
- Գտիր տրված բառերի հոմանիշները:
կոտոշ (պոզ)-եղջյուր, իրար-միմյանց, հոտ-բուրմունք, երկնագույն-լուրթ,լազուր:
- Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուր, սույն, սյուն, բույր:
Սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:
Տաճարի մեկ սյուն դեռևս կանգուն էր:
Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը:
Արագածը բյուր աղբյուրների լեռ է:
- Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այ, յա, յու, յե:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմութ-նը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան:
Մեսրոպը կրթություն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հայաստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մայրենի լեզվով:
Ինչն է փոխվում հետևյալ բառազույգերում
- Հնչուն-հնչյուն
- Թնդուն-թնդյուն
- Կարկաչուն-կարկաչյուն
- Պաղպաջուն-պաղպաջյուն
- Շաչուն-շաչյուն
- Շառաչուն-շառաչյուն
Առաջին շարքի բառերը ածականեր են և չունեն երկհնչյուն։Երկրորդ շարքի բառերը գոյականներ են և ունեն յու երկհնչյունը։