Design a site like this with WordPress.com
Get started

Ֆլեշմոբ հայոց լեզվից

1.Ակնկոր, ակունք, ակնառու, ակնդետ, ակնթարթ, ակնապիշ, ակնոց բառերից ո՞րը «չի տեսնում»:

2. Տառախառնուկից ստացի՛ր բառեր՝ ուղիղ ձևերով:լկմակ-մկկալ, ալսյ-սայլ, ղաաեկն-եղանակ, կորա-որակ, տսրի-սիրտ, րրակե-երկար, քերե-երեք, ցակոպ-կապոց, կեղնի-եղնիկ, չինչո-ոչինչ, նլմառչ-մռնչալ:

3. Նշենի, նշելի, նշում, նշույլ, նշույթ, նշուտ, նշավակ, նշանակ, նշակաթ, նշահամ, նշաձող, նշաձև, նշայուղ, նշատերև, նշագեղ, նշագիծ, գետնանուշ, մեղրանուշ, քաղցրանուշ. բերված բառերից քանի՞սը նուշ բառի հետ «չի առնչվում»:

4.Դո՛ւրս գրիր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև, նշի՛ր դրանց արևելահայ տարբերակները: Վանականին քերթվածն է աս-սա, պարզ, և սակայն ամբողջական հոգեբանությամբ մը, միստիկականության ցավագին վեպ մը, ուր կտեսնենք սիրով լեցված-լցված էակ մը՝ աստուծո տարփանքովը վառված, որ անոր-նրա մեծությունը կերգե-կերգի:

 5.Գրաբարից աշխարհաբարով թարգմանի՛ր տրված նախադասությունները՝ «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի, տանին զհիվանդն ի դուռն եկեղեցոյն »: Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։

Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի, տանին զհիվանդն ի դուռն եկեղեցոյն ։ ՈՒրբաթ օրը կամ չորեքշաբթի,հիվանդին տանում են եկեղեցու դուռը։ Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։ Սիրո մեջ վախ գոյություն չունի,կատարյալ սերը մերժում է վախը։

6.Տրված բառերից մեկն ունի միայն մեկ գրաշրջում (նույն տառերից կազմված բառ), չորսը՝ երկուական: Ո՞րն է մեկ գրաշրջում ունեցող բառը։
Կթան, վազելին, դատաքննություն, մկրատ, պաս:

7. Ո՞ր խմբի անվանումն է սխալ նշված։
Որսաշներ-ասպականի
Նավեր-տորմիղ
Այծեր-ջոկ
Աստղեր-բույլ
Աղվեսներ-ճահուկ։

8. Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք: Ավյուն

9. Արարատի երկնամուխ գագաթը պատված էր ձյունի պես ճերմակ մեգով: Դաշտի անդորր մակերևույթը տարուբերվում էր հիասքանչ ալեկոծությամբ: Պատասխանի տարբերակներից որի՞ «ընկերոջը» չես հանդիպի բերված հատվածում:
Երկնասույզ, անվրդով, ալեբախում, ծածանվել, խորամուխ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: