
Նախագիծը քոլեջի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար է։
Գնում ենք գույների աշխարհ, ամեն մի գույնը վերլուծում։ Գտնում ենք, թե յուրաքանչյուր գույնը ինչպես է ազդում մարդու վրա, ինչ զգացողություններ է առաջացնում, ինչ էմոցիոնալ դաշտ է ստեղծում։ Պարզում ենք, թե տարբեր տեսակի հանդիպումներում և հարաբերություններում, որ գույներն են նախընտրելի։
Գտնում ենք նաև թե, այս կամ այն հիվանդություն ունեցող մարդուն ինչ գույներով պետք է շրջապատել։ Օրինակ՝ ինչու են բուժական կենտրոնները հիմնականում սպիտակ լինում։ Գունային ինչպիսի թերապիաներ կան։
Խոսում ենք աշխարհի ամենաառաջատար ընկերությունների, նրանց լոգոների մասին, վերլուծում նրանց գունային կազմը։
Գտնում ենք ձև, թե ինչպես կարելի է կույր մարդուն բացատրել այս կամ այն գույնը։
Ուսանողները կարող են կատարել իրենց հետազոտությունները, փորձերը և ներկայացնել։