Design a site like this with WordPress.com
Get started

Ավանդություններ մեր վանքերի և տարբեր վայրերի մասին

Աղավնավանք

Դաժան բռնակալը՝ արյունախում Լենկթեմուրը, իր հսկայական զորքով ներխուժում է  Հայաստան: Նրա վայրենի զինվորները ոտնատակ էին անում ու վառում տներն ու մարդկանց, կողոպտում էին վանքերի ունեցվածքը: Նրանք ոչնչացնում էին անգամ թանկարժեք մագաղաթյա ձեռագրերը, իսկ դրա հետ մեկտեղ և հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Թողնելով իր հետևում միայն ավերակներ՝ այդ անգութ չարչարիչը հասավ մինչև Մոկս քաղաքն ու հանկարծ ծանր հիվանդացավ: Լենկթեմուրը դարձավ մի վախկոտ ու մեղկալի արարած: Նա հասկացել էր (ինչպես և շատ ուրիշ բռնակալները ահավոր վախենում էին իմանալ), որ ինքն էլ է մահկանացու: Հիվանդ ժամանակ նա խոստում է տալիս, թե ով ուզում է լինի, եթե կկարողանա նրան բուժել, նա կպարգևի այդ բժիշկին ցանկացած ընծայով: Բայց ոչ ոք չէր հասկանում Լենկթեմուրի հիվանդության պատճառն, չէր կարող նրան օգնել և թեթևացնել հիվանդի վիճակը:Եվ այդ ժամանակ տեղի վանքի վանահայրը Առաքել անունով՝ հանձն առավ բուժել Լենկթեմուրի հիվանդությունը: Քայց երեք պայման դրեց. որ զավթիչները հետ տան բոլոր հափշտակած մագաղաթե ձեռագրերն ու գրքերը, ազատեն գերի վերցրած մարդկանց թվով այնքան, ինչքան կտեղավորվի Մոկսի վանքի տաճարում և, վերջապես, ընդմիշտ հեռանան Հայաստանից: Լենկթեմուրը համաձայնեց այդ պայմաններին:Առաքել Մոկացին միայն իրեն հայտնի սակավադեպ հանդիպող խոտերով, հմայական խոսքերով ու աղոթքներով բուժեց Լենկթեմուրին: Եվ նա, սիրտը պնդելով, վերադարձրեց գողացած ձեռագրերը: Մնացել էր վերադարձնել գերիներին՝ թվով այնքան, ինչքան կտեղավորվեն Մոկսի վանքի տաճարում: Եվ գերիները սկսեցին ներս մտնել տաճարի դռնից սկզբում մեկ առ մեկ, իսկ հետո տասնյակներով ու հարյուրներով: Մտնում էին, բայց հետ չէին դառնում:- Այս ի՞նչ է կատարվում, — Լենկթեմուրը չէր հավատում իր աչքերին: — Ինչպե՞ս կարող է այսքան փոքր տաճարը այդքան մարդ տեղավորել: Սա ի՞նչ հրաշք է: Սրանք ի՞նչ տեսակ մարդիկ են: Չէ, քանի չեն սկսվել ինչ-որ մի ուրիշ տեսակ հրաշքներ, պետք է շտապ-շտապ այստեղից հեռանալ: Դու՜րս այստեղից, դու՜րս:Յոթանասուն հազար գերի մտավ այդ մոգական տաճարը: Ասում են, թե վանահայր Առաքելը դարձնում էր նրանց փոքրիկ աղավնիներ ու բաց էր թողնում տաճարի նեղ պատուհանից: Այդ աղավնիները թռչում էին, գալիս իրենց հարազատ սարերը, իջնում էին իրենց տների մոտ ու նորից մարդ դառնում: Իսկ Հայաստանը ազատվեց Լենկթեմուրի ոհմակներից:

images

Գեղարդավանք

Եղբայրն ու քույրը խոստում են  տալիս վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդում են Հայաստանով, հասնում մինչև Գառնիի խոր ձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան է  բացվում: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում են մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը բարձրացնելով, խնդրում է Աստծուն օգնել իրենց, որ կարողանան գտնել կառուցման տեղը: Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացում են  աչքերը և լույսի մի վառ ճառագայթ են տեսնում: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրանում են ժայռի վրա, ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսում է փորել ժայռը` օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողանում են  այդ շատ ամուր ժայռը  փորելով՝ կերտել մի աննման տաճար:Եղբայրն ու քույրը ապրում են  այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվում է  մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Ջերմուկ

Без названия


Երևանից 173կմ հեռավորության Արփա գետի ակունքում է գտնվում Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկը` Ջերմուկը:
Քաղաքի  տարածքում  գտնվող  հնագույն ամրոցի և 8-րդ  դարի  եկեղեցու ավերակներն  ու մնացորդները  խոսում են  այն մասին, որ  հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը  գույություն է ունեցել է  շատ վաղուց: Կա մի լեգենդ, որի  համաձայն, շատ վաղուց, երբ  մարդու ապրուստի  հիմնական  միջոցը  որսորդությունն էր, այս կուսական անտառները  լիքն էին  ամենատարբեր որսատեսակներով:Եվ ահա մի անգամ  փորձառու  որսորդը  նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը  հավաքած, սկսում է փախչել:Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան: Մի կերպ,  ոտքերը  հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և…..հրաշք՝ ջրից դուրս  է գալիս  բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը: Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է  հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհից աշխարհ, իսկ հրաշք ջրի  գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի  սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:

Ծաղկաձոր
Համաձայն լեգենդի` Պահլավունի տոհմի իշխանազուն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը կոչվում Ծաղկաձոր: Իշխանազուն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառով մեկ:

Без названия (2).jpg

Գնդևանք

Երիտասարդ իշխանը ոսկեմազ ձիու վրա նստած սրարշավ եկավ Սմբատի՝ հայկական մարզերից մեկի՝ Սյունիքի տիրակալի մոտ: Նա ներս մտավ գեղազարդ դահլիճն ու հայտարարեց, որ եկել է իշխանի դստեր՝ Սոփյայի ձեռքը խնդրելու, քանի որ լուրը նրա գեղեցկության փառքի մասին տարածվել է ողջ աշխարհով:- Կարող է, որ դու արժանի փեսա ես, բայց այդ հարցում ամեն ինչ որոշում է իմ դուստրը, — պատասխանեց երիտասարդին իշխանը:Այդ ժամանակ հայտնվեց ինքը՝ գեղեցկուհի Սոփյան՝ վաղ առավոտյան բացված ծաղիկի նման: Նա նայում էր երիտասարդ իշխանին՝ համարձակ ու հանդգնորեն: Հետո շփոթվեց, իջեցրեց հայացքը: Ուզում էր նորից երիտասարդ իշխանին նայել, բայց ոչ. ինքն իրեն սթափեցրեց ու նորից խիստ ձայնով ասաց.- Դու պետք է ջրանցք կառուցես Որոտան գետի սկզբից մինչև Վայոց Ձորը: Իսկ ես կսկսեմ մի տաճար կառուցել: Ով առաջինը կվերջացնի աշխատանքը, նա էլ կհամարվի հաղթող:Երիտասարդ իշխանն սկսեց փորել ջրանցքը: Նա աշխատում էր օր ու գիշեր, առանց քուն ու դադարի: Երբ ջրանցքի լրիվ պատրաստ լինելու ժամկետից մնացել էր ընդամենը երկու օր, իշխանը հասկացավ, որ աշխատանքը լրիվ կատարել չի հասցնում։ Նրան դեռ մնացել էր ջրանցքի մեկ երրորդը փորել: Իշխանը մեծ հուսահատության մեջ ընկավ և վազեց իր հոր մոտ օգնություն խնդրելու: Հայրը խորհուրդ տվեց ծածկել ջրանցքի չփորած մասը սպիտակ քաթանով: Կտորը քամու տակ կծածանվի ու ալիքների ձայներ կհանի: Ու բարձր ժայռից նայելու ժամանակ հնարավոր չէ տարբերել իսկությունը նմանակությունից:Իսկ ի՞նչ էր անում Սոփյան: Նա էլ մեծ դժվարությամբ կառուցում էր իր տաճարը: Սոփյան ծախսել էր տաճարի կառուցման համար իր ամբողջ կարողությունը: Եվ արդեն մնացել էր փորագրեր կատարել տաճարի պատին ու վճարել գմբեթի կառուցման աշխատանքները, որի համար նա պատրաստվել էր վաճառել իր սիրած թանկարժեք օղերը, բայց… Դրսից եկած սուրհանդակը լուր բերեց, որ ջրանցքի կառուցումը ավարտված է: Նա պատմեց, որ սեփական աչքերով է տեսել, թե ինչպես ջրանցքով հոսեցին Որոտանի ջրերը: Եվ հիմա արդեն Սոփյայն մի մեծ հուսահատություն ապրեց: Նա սկսեց բարձրանալ ժայռի վրա, բայց դեռ հեռվից լսեց, թե ինչպես է ջրի ձայն հանում դեպի վայր հոսող քամու տակ ծածանվող քաթանը: Անմատչելի և անհաղթ օրիորդը չկարողացավ տանել պարտությունը: Նա իրեն վայր նետեց դեպի խոր քարայրը:Բայց տաճարը, որը կառուցել էր գեղեցիկ իշխանուհին, մնաց մինչև այսօր: Իսկ Սոփյայի թանկարժեք օղերը հիշատակ մնացին վանքի անվան մեջ` Գնդեվանք:

Սևանավանք

Սևանա վանք

Ավանդույթի համաձայն, այս վանքը հնուց ի վեր այն ծառայել է որպես աքսորավայր մեղապարտ հոգևորականների համար, որոնց տարագրում էին կաթողիկոսի դատավճռով: Այստեղից էլ ծագել է վանքի անվանումը` Սևան, այսինքն` Սև վանք: Մեկ այլ տարբերակի համաձայն, վանքը Սևան է կոչվել այն բանի համար, որ կառուցված է սև տուֆից, այդտեղից էլ վանքի անունը՝ Սևան:

Շաքեի ջրվեժ

գնդեվանք

Թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»: Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը խոչվում են Շաքեի անունով:

Նորավանք

Noravanq-746556

Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան: Աղջիկն էլ հավանում է Մոմիկին: Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում. «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նհոր գեղեցիկ վանք կառուցես ինձ համար»: Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում: Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը: Իմանալով այդ, իշխանն ուղարկում է ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին:  Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:

Տաթև

tatev-monastery-Armenia

Վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա թև) վանքը կոչվում է Տաթև: Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար էլ նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:

Մակարավանք

Makaravank_01

Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին: Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր:  Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետև հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտվել շինությունը: Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է, որ քարերը չեն բռնում իրար, նախշերն էլ ինչ-որ այն չեն: Վերևից հարցնում է, թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Պահանջում է թեկուզ հիվանդ, բերեն ի տես: Չեն բերում: Մակարը գլխի է ընկնում, որ որդին այլևս չկա: Վանքի գագաթից իրենց ցած է նետում ու մահանում: Վանքը մնում է կիսատ և մինչև հիմա էլ կիսատ է: Մակար վարպետին թաղում են նրա շինած վանքի պատի տակ, անունն էլ դնում Մակարավանք:

Կեչառիս

1կեչառիս

Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն  աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը  գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:

Հաղարծին

Haghartsin churches, 9th century right, 12 century left

 
Ըստ ավանդության այս վանքի հանդիսավոր օծման ժամանակ հոգևոր դասից ներկա երկու եպիսկոպոս նկատում են, որ սուրբ հոգին արծվի տեսքով վայր է իջնում վանքի վրա: Նրանք մյուսներին ի տես մատնացույց են անում գմբեթի շուրջ թևածող թռչնին ասելով՝ խաղ արծվի, խաղ արծվի: Ասում են, որ այդ օրվանից վանքը սկսեցին կոչել խաղ արծվի, որն էլ հետագայում վերափոխվել և վերածվել է Հաղարծին:

Արզնի

arzni-300x224

Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի և Շամիրամի միջև: Արան ընկնում է պատերազմի դաշտում: Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը: Քանի որ բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի: Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս զինվորներն ասում են. «Ա՛ռ, զննի»: Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի:

Դիլիջան

Dilijan-300x199

Ասում են, թե հայրն իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում: Ճանապարհին անտառների միջով անցնելիս որդին կորչում է: Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ: «Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն» կանչելով նա թափառում է անտառներում: Վերջապես մի տեղ բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերի կողմից հոշոտված: «Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն»,- սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա: Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան:

Գոշավանք

Goshavanq3-300x199

Մի անգամ Մխիթարը երազ է տեսնում. երազում Աստված նրան ասում է. «Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ` չորային. առատության տարիներին պաշար հավաքիր` սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի»: Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությամբ հացի էժան տարին ցորեն է առնում լցնում ամբարները: Երբ սովն ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ (փայտե կլոր աման) է շինել տալիս և այդ  գուշով ցորեն է բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է`գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ: Իսկ վանքն էլ Գոշավանք:

 Աղբյուրը` Արամ Ղանալանյան «Ավանդապատումներ»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: