Design a site like this with WordPress.com
Get started

Տրդատ Ա

Տրդատ Ա -ի բազմելը հայոց գահին

Արտաշեսյան արքայատան անկումից հետո Հռոմեական կայսրությունը ձգտում էր իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել դրածո թագավորների միջոցով:

Հայոց գահի համար պայքարում էին նաև պարթևները:

Հայերը հակված էին համագործակցել պարթևների հետ, քանի որ նրանք հայերին ավելի մոտ էին սովորույթներով ու բարքերով և, ի տարբերություն Հռոմի, չէին սպառնում հայոց պետականության գոյությանը:

Հայոց գահին Հռոմի օգնությամբ հավակնում էին տիրել Ատրպատականի, Վրաստանի և հարևան այլ երկրների արքայատների ներկայացուցիչները: Սակայն հայերը հրաժարվում էին ենթարկվել նրանց:

Հայերի համակրանքը կարողացավ շահել միայն Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոնը (18-34), որը ստացավ հայկական Արտաշես անունը: Նա մեծացել էր հայկական միջավայրում, ծանոթ էր հայերի սովորույթներին ու բարքերին, քանի որ հայրը երկար ժամանակ եղել էր Փոքր Հայքի թագավոր:

Հռոմեական հզոր կայսրության և նրա դաշնակիցների դեմ կես դար տևած համառ պայքարը, ի վերջո, պսակվեց հաջողությումբ:

Պարթև Արշակունիները ցանկանում էին հայկական գահին հաստատել իրենց արքայատոհմի ներկայացուցչին, որպեսզի սերտացնեին համագործակցությունը Հայաստանի հետ և հզոր դաշնակից ձեռք բերեին Հռոմի դեմ պայքարում:

Պարթևստանի արքա Վաղարշ Ա Արշակունին իր եղբայր Տրդատին 52 թ. մեծ բանակով ուղարկեց Հայաստան: Հայ ավագանու աջակցությամբ Տրդատը երկրից վտարեց հռոմեացիների դրածո թագավոր վրացի Հռադամիստին:

54 թ. Արտաշատ մայրաքաղաքում Տրդատ Ա-ն (54-88) հանդիսավորությամբ օծվեց Հայոց արքա:

Վաղարշ Արշակունին մինչ այդ մյուս եղբորը` Բակուրին դարձրել էր Ատրպատականի արքա:

Այսպիսով` Արշակունիների արքայատոհմի իշխանության տակ էին հայտնվում Պարթևստանը, Ատրպատականը և Հայաստանը:

Տրդատ Ա-ի գահակալում 

Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա-ին և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ-ին, որ մոր կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ-ն մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում: Վաղարշ Ա-ն  շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում:  Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը:  Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց: Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ:

Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թ. Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ` Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ:

62 թ. գարնանը հայոց բանակը` Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ, Ծոփքում` Արածանու ափին գտնվող Հռանդեա (Եռանդ) դաշտում շրջափակեց հռոմեական բանակը: Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել, որոնցից մեկը հենց 53 թ.-ի Խառանի ճակատամարտում հռոմեացիների կրած պարտությունն է՝ հայ-պարթևական զորքերի կողմից:

Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա-ի հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում: Տրդատ Ա-ն համաձայնեց և 64 թ.-ին այցելել Հռոմ ու հայոց թագը ստացավ անձամբ Ներոն կայսրից: Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանից հսկայական գումար խլեց: Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»:
Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից դեռևս 3 տարի առաջ։

Այսպիսով Տրդատ Ա հիմք դրեց Արշակունիների թագավորությանը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: