Կողմնորոշում տեղանքում առանց GP

Արշավի յուրաքանչյուր մասնակցի անհրաժեշտ է տիրապետել ճիշտ կողմնորոշվելու հմտություններին, աստիճանաբար ձեռք բերել որոշակի փորձ այս ասպարեզում: Այս նպատակին են ծառայում կողմնորոշման համար նախատեսված մի շարք միջոցներ, ինչպիսիք են կողմնացույցը, ժամացույցը, ու անգամ բնությունն ինքն է մարդկանց հուշում՝ ինչպես գտնել ճիշտ ճանապարհը:

Արևն ու ժամացույցը՝ կողմնացույցի փոխարեն

Արևի և ժամացույցի «համագործակցությամբ» կարելի է ճշգրիտ կերպով որոշել հորիզոնի կողմերը: Անհրաժեշտ է միայն ժամացույցը պահել հորիզոնական դիրքով և պտտեցնել այնքան, մինչ ժամային սլաքն ուղղված լինի դեպի արևը, որից հետո պետք է տանել երևակայական գիծ ժամ-սլաքի և «1» թվի միջև: Նայելով տվյալ անկյանը հատող գծին, մենք կգտնենք հարավային կողմը:

Արևն ու ժամացույցը

Գիշերային լուսատուների դերը կողմնորոշման հարցում

Նման դեպքերում մեզ օգնության կարող են հասնել նաև գիշերային լուսատուները: Արդեն ուշ ժամերին՝ մթնելուն պես, երկրի կողմերը կարելի է որոշել բևեռային աստղի և լուսնի օգնությամբ: Երկնքում գտնելով յոթ աստղերից բաղկացած Մեծ Արջի համաստեղությունը՝ շերեփը վերջավորող երկու եզրային աստղերը միացնող գիծը  մտովի երկարացնենք շերեփի լայն բացվածքի ուղղությամբ և այդ ուղիղ գիծը շարունակենք, հաշվելով երկու աստղերի միջև ընկած տարածությունը հինգ անգամ: Կտեսնենք, որ երևակայական գիծը այդ կետում հանդիպում է մի պայծառ աստղի, որն էլ ամենափայլուն աստղն է տվյալ հատվածում: Բացի այս, Փոքր  Արջի «բռնակի» վերջին աստղն է: Նրա միջոցով կարելի է որոշել հորիզոնի կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս՝ բևեռային աստղի աջ կողմը կլինի արևելք, ձախը՝ արևմուտք, ծոծրակի կողմը՝ հարավ:

Մեծ Արջի համաստեղությունը և Հյուսիսային աստղը

Տեղանքում եղած առարկաները՝ կողմնորոշիչներ

Բնության մեջ մեզ հանդիպող առարկաները ևս կարող են հեշտացնել մեր առջև դրված խնդիրը՝ ինչպես կողմնորոշվել տեղանքում: Ճիշտ է, այս մեթոդը քիչ կիրառելի է, ոչ այնքան հավաստի լինելու պատճառով, բայց կարելի է օգտվել նաև այս կողմնորոշիչներից: Դրանք հետևյալներն են՝

  1.  միայնակ ծառի հարավային կողմի ճյուղերն ավելի փարթամ են, քան հյուսիսային կողմինը
  2.  կտրված ծառի կոճղի վրա կարելի է որոշել հորիզոնի կողմերը. նրանց բների վրա երևացող տարեկան օղակները բնի հյուսիսային կողմում անպայման խիստ են լինում,
  3. մամուռը և քարաքոսը աճում են ծառերի կեղևի ու քարերի հյուսիսային կողմերում՝ խուսափելով արևի ճառագայթներից
  4. գարնանը ձյան շերտը շատ շուտ հալվում է՝ հարավային կողմում և սարալանջին առաջացնելով շերտավոր մասեր
  5. հատապտուղները և մրգերը ավելի շատ հարավային կողմից են գունավորվում
  6. մրջնանոցների թմբի երկար լանջը նայում է դեպի հարավ
  7. եկեղեցիներով հեշտությամբ կարելի է կողմնորոշվել, իմանալով, որ խորանը կառուցված է լինում եկեղեցու արևելյան մասում, իսկ մուտքը՝ արևմտյան, որ արևի ժամացույցները սովորաբար գտնվում են եկեղեցու հարավային պատի վրա, իսկ եթե եկեղեցու գագաթին խաչ կա, ապա նրա թևերը ուղղված են արևելքից արևմուտք:
Կողմնորոշում տեղանքում

Տեղանքում եղած առարկաները՝ կողմնորոշիչներ

Կողմնորոշումը կողմնացույցով

Ինչ վերաբերում է կողմնորոշմանը կողմնացույցի միջոցով, ապա կարելի է ասել, որ այս գործիքն օգնում է ճշգրտորեն որոշել հորիզոնի կողմերը ցանկացած դիրքից: Գոյություն ունեն աշակերտական, ծովային, երկրաբանական, ռազմական մի շարք կողմնացույցեր: Մեծամասամբ բոլոր տեսակի կողմնացույցերն էլ կազմված են տուփից, թվատախտակից, նշանառության հարմարանքից, մագնիսական սլաքից, ասեղից և արգելակից:
Հորիզոնի կողմերը որոշելու համար կողմնացույցը պետք է պահել հորիզոնական վիճակում՝ ափի մեջ կամ հարթառարկայի վրա, և արգելակը բացելով, սպասել մինչև սլաքի շարժումը հանդարտվի: Ապա տուփը պետք է պտտել այնքան ժամանակ, մինչև սլաքի հյուսիսային ծայրը համընկնի հյուսիսի 360 աստիճան ցուցիչի հետ: Հյուսիսային կողմը գտնելուց հետո արդեն հեշտ է գտնել մյուս կողմերը:
Կողմնացույցի անխափան աշխատանքը պայմանավորված է հետևյալ գործոններով.

  1. երեկոյան ժամերին մագնիսական սլաքը ավելի պայծառ երևալու համար անհրաժեշտ է 10-15 րոպե այն պահել ուժեղ լույսի տակ
  2. ամպրոպների ժամանակ մագնիսականությամբ հարուստ լեռների վրա կողմնացույցը կաշխատի որոշակի խախտումներով, ինչը կարելի է նկատել Արագածի գագաթը բարձրանալիս
  3. աշխատանքի պահին կողմնացույցը պետք է հեռու լինի մետաղյա իրերից և էլեկտրական բարձր լարման հոսանքի սյուներից
  4. աշխատանքն ավարտելուն պես պետք է սեղմել կողմնացույցի արգելակը:Կողմնորոշումը կողմնացույցով

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: