Առաձգականություն

Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները: Եթե մարմինը չի կարող ամբողջությամբ շարժվել, ապա ուժի ազդեցությամբ նրա մասերը կարող են շարժվել իրար նկատմամբ: Այդ դեպքում մարմինը փոխում է իր ձևն ու չափսերը (տե՛ս նկարները): 

3211_29_09_16_9_59_28.jpg
a531d31s-480.jpg
b31d3c073ada71b6cb766ed65274a059.png

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` ոչ առաձգական կամ պլաստիկ: 

doska1.gif

Առաձգականության ուժԱռաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջանում են ուժեր, որոնք խոչընդոտում են դեֆորմացիան:Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:Փորձերը ցույց են տալիս, որ առաձգական դեֆորմացիայի դեպքում առաձգականության ուժը կախված է դեֆորմացիայի չափից: Բազմաթիվ փաստերի և փորձերի արդյունքների ընդհանրացման  արդյունքում անգլիացի գիտնական  Ռոբերտ Հուկը  ձևակերպեց օրենք, որը հայտնի է որպես Հուկի օրենք:Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:Եթե զսպանակի երկարացումը նշանակենք x, իսկ առաձգականության ուժը՝ F առ, Հուկի օրենքը կներկայացվի հետևյալ բանաձևով.
 Fառ=k∙x,
որտեղ k-ն համեմատականության գործակիցն է:

հուկ1.jpg

 Կոշտություն, կոշտության միավորՀուկի օրենքի բանաձևում համեմատականության k գործակիցը կոչվում է կոշտություն: Կոշտությունը կախված է զսպանակի նյութի տեսակից, չափերից և պատրաստման եղանակից։
Կոշտության բանաձը` k=F/x:
Քանի որ միավորների ՄՀ -ում ուժն արտահայտվում է նյուտոններով, իսկ երկարացումը` մետրերով, կոշտության միավորը կլինի 1 Ն/մ-ը։ Դա այն զսպանակի կոշտությունն է, որը 1 Ն ուժի ազդեցությամբ երկարում է 1 մ-ով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: